Այն, ինչ մենք ենք անում, արվում է առաջին անգամ․ Փաշինյան
Ես վարչապետի կարգավիճակում նույնիսկ այս ամբիոնից պաշտպանել եմ այնպիսի մարդկանց, որոնց պաշտպանելն այդքան էլ ընդունված չի եղել մինչ այդ պահը: Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքերով, Հայաստանում ձախողված ուժերի թրենդ է սկսվել, ովքեր ուզում են մարդուն հակադրել ժողովրդին, ազգին.
«Մեր խնդիրը մարդակենտրոն է՝ պաշտպանել, աջակցել մարդուն, ամեն ինչ անել նրա կյանքը բարելավելու համար՝ աշխատավարձերի, իրավունքների պաշտպանության և այլնի տեսքով: Մենք սրան հակադրում ենք հակառակը: Մենք մարդուն դնում ենք հանրույթի մեջ, ասում ենք, որ ազգը, ժողովուրդը գոյություն ունի, բաղկացած է անհատներից, ինչքան պաշտպանված է մարդը, այդքան պաշտպանված է հանրությունը և հակառակը»:
Փաշինյանի խոսքերով, ոմանք իշխանություններին մեղադրում են գռեհիկ ազգայանականության, ոմանք՝ գռեհիկ լիբերալիզմի մեջ.
«Այն, ինչ մենք ենք անում, արվում է առաջին անգամ»: