ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այն, ինչ երեկ լսեցինք, հայհոյանք էր, քրեական վարույթ իրականացնողներից պատշաճ գործընթաց եմ ակնկալում. Մինասյան

Այն, ինչ երեկ լսեցինք, հայհոյանք էր, քրեական վարույթ իրականացնողներից պատշաճ գործընթաց եմ ակնկալում. Մինասյան

Նիկոլ Փաշինյանը, երբ նեղանում է հողատու կամ հող հանձնող արտահայտությունից, մի կողմից իմ մոտ լավատեսություն է ներշնչում․ ինչո՞ւ , որովհետև նշանակում է՝ մարդը հասկանում է, թե ինչքան վատ բան է, բայց խնդիրն այն է, որ հող հանձնել, հող տալ, վերադարձնել արտահայտությունն ինքներդ եք ամրագրել այն փաստաթղում, որի մասին անընդհատ խոսում են ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր արծվիկ Մինասյանը՝ պարզաբանելով, որ խոսքը նոյեմբերի 9-հայտարարության մասին է, որտեղ, ըստ նրա, սևը սպիտակի վրա գրված է, որ մի շարք շրջաններ, որոնք Արցախի իրավազորությունների ներքո են, ՀՀ-ն փոխանցում է կամ վերադարձնում է Ադրբեջանի Հանրապետությանը:

՛՛Սրանք տարածքեր են, հողեր են , որոնք հանձնվում են թշնամի պետության վերահսկողությանը՛՛, -ասաց Մինասյանը:

Ապա պատգամավորը հավելեց. ՛՛Իշխանությունն արդեն չորս տարի է՝ դուք եք, իշխանությունն արդեն չորս տարի է՝ Նիկոլ Փաշինյանինն է, չորս տարվա ընթացքում որևէ քրեական գործ հարուցվե՞լ է այդ նույն հիմնավորմամբ։ Գլխավոր դատախազն օրուգիշեր կառավարությունում է, ինչու՞ չեք պարզում՝ ովքեր են եղել այն պետական դավաճանները, որոնք պատրաստ են եղել հողեր հանձնելու։ Այն, ինչը մենք երեկ լսեցինք, հայհոյանք էր, և ակնկալում եմ, որ քրեական վարույթ իրականացնող մարմինները պետք է իրականացնեն պատշաճ գործընթաց՛՛:

Նշենք, որ երեկ ԱԺ-ում ընդդիմադիրներն ու Փաշինյանը բանավիճել էին, երկուստեք մեղադրել էին հող հանձնելու մեջ:

 

  • Կիսվել: