հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այդ որոշումով ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանը թող ակնկալիքներ չունենա. Անդրանիկ Քոչարյանը՝ ՄԻԵԴ-ի կարծիքի մասին

Այդ որոշումով ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանը թող ակնկալիքներ չունենա. Անդրանիկ Քոչարյանը՝ ՄԻԵԴ-ի կարծիքի մասին

«Ինչքանով ես հասցրեցի ՄԻԵԴ կարծիքին ծանոթանալ, ասում է ՝Ռոբերտ Քոչարյանը թող ակնկալիքներ չունենա»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ հրապարակած կարծիքին:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նշում են՝ կարծիքի մեջ նշվում է, որ 300.1 հոդվածի հետ կապված անորոշություն կա, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Պաշտպանական թիմը շատ մեծ գումար է ստանում այդպիսի հայտարություններ անելու համար, դա իրենց խնդիրն է»։

Հարցին՝ ի՞նչ տեսակետ ունի այն մասին, որ դատարանը բավարել է պաշտպաններից մեկի հայցադիմումը՝ մինչև համավարակի ավարտը ՀՀ երկրորդ նախագահի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում մնալու վերաբերյալ, Անդրանիկ Քոչարյանն ասաց.

«Տա Աստված, համավարակն ավարտվի, որպեսզի դատաքննությունն սկսվի։ Ռոբերտ Սեդրակիչը լավ կանի՝ մասնակցի դատաքննությանը, պաշտպանական թիմին նոր հրահանգներ տա, որպեսզի մտնեն դատական պրոցեսի մեջ և այն բոլոր խոչընդոտները, որոնք իրենք տեսնում են, որ իրականացվել են իր անձի նկատմամբ, ի հայտ գան: Բայց չէ, որ այդ բոլոր հատորները՝ 800 վկայություններն ամբողջացնում են մարտի 1-ին տեղի ունեցածի ամբողջ պատկերը՝ հատկապես պաշտոնյանների կողմից իրականացված որոշումների տեսքով»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Նա միաժամանակ ասաց՝ շատ կուզեր, որ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրներ չունենար և շատ պրոբլեմներ էլ արհեստածին չլինեն։

  • Կիսվել: