Այդ նույն ՔՊ-ականները 2015 թվականին հայհոյում էին ՌԴ դրոշը․ Ռոբերտ Քոչարյան
Անկախության հռչակագրից հրաժարման և ընդհանրապես Ցեղասպանության ուրացումը բերելու է նրան, որ ուրանալու են մարդիկ, որոնք փորձում են դա անել. Իրենք են մոռացվելու մեր ժողովրդի կողմից: Դրոշը այրելը քննադատում են այն մարդիկ, ովքեր 2015 թվականին ՌԴ դեսպանատան մոտ Ռուսաստանի դրոշն էին փորձում վառել, հետո ոտնատակ էին տվել։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ես ձեզ հիշեցնեմ 2015 թվականին, երբ Ռուսաստանի դեսպանատան մոտ Ռուսաստանի դրոշն էին փորձում վառել, հետո ոտնատակ էին տվել հենց այն մարդիկ, որոնք այսօր զբաղեցնում են երկրում բարձրագույն պաշտոններ՝ ԱԳ նախարար, վարչապետի օգնականներ, մամուլի նախկին քարտուղարներ և այլն: Եթե դա ընդհանրապես անթույլատրելի քայլ է, ապա հարց է առաջանում` երկակի ստանդարտները Ռուսաստանի և Թուրքիային նկատմամբ ընդունելի են, թե՞ ոչ։ Ուղղակի ամոթ է, այդ թեմայի շուրջ գոնե իրավունք չունեն խոսելու»,- ասաց նախագահը։
Դիտարկմանը, որ Փաշինյանը սահմանին կրակոցները կապել է նաեւ դրոշ այրելու հետ, երկրորդ նախագահը նկատեց. «Մեկ ամիս է պատրաստվում է, հա՞, որ դրոշերը պիտի այրվեն և մեկ ամիս նախապատրաստական կրակոցներ էին իրականացնում: Աբսուրդների դաշտ չմտնենք»:
Մանրամասները՝ տեսանյութում.