հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այդ մենք ենք կոչ անում Թուրքիայի իշխանություններին սթափվել և սթափեցնել իրենց ադրբեջանցի գործընկերներին․ Ռուբեն Ռուբինյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը վերահաստատեց այն դիրքորոշումը, որ Թուրքիան չի կարող որևէ միջազգային դերակատարում ունենալ այն հարցերին, որոնք առնչվում են ղարաբաղյան հակամարտությանը։

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որով այդ երկիրը աջակցություն էր հայտնել Ադրբեջանի իշխանություններին ռազմական գործողություններում, նշանակում է, որ Թուրքիան իրեն ներկայացնում է որպես ղարաբաղյան հակամարտության կողմ։ Դա ևս մեկ անգամ վերահաստատում է այն հանգամանքը, որ Թուրքիան չի կարող որևէ միջազգային դերակատարում ունենալ այն հարցերում, որոնք կառնչվեն ղարաբաղյան հակամարտությանը»,-  այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց Ռուբինյանը։

Անդրադառնալով արտգործնախարար Չավուշօղլուի հայտարարությանը Ռուբինյանը արձագանքեց․ «Թուրքիայի արտգործնածխարարը Հայաստանին կոչ է արել սթափվել։ Այդ մենք ենք կոչ անում Թուրքիայի իշխանություններին սթափվել, ապա սթափեցնել իրենց ադրբեջանցի գործընկերներին, որովհետև եթե վերջինները չսթափվեն և չդադարեցնեն ապօրինի ու ագրեսիվ գործողությունները հայաստանաադրբեջանական սահմանին, ապա նրանց կսթափեցնեն մեր զինված ուժերը, իսկ սթափեցնել մեր զինված ուժերի մոտ շատ լավ է ստացվում»։

  • Կիսվել: