չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Այդ երևույթից վախենալ պետք չէ․ Գնել Սանոսյանը՝ սահմանագծման և սահմանազատման մասին

Այդ երևույթից վախենալ պետք չէ․ Գնել Սանոսյանը՝ սահմանագծման և սահմանազատման մասին

Խոսելով սահմանագծման ու սահմանազատման մասին՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործընթացն անհրաժեշտ է սահմանային շարունակական վեճերից խուսափելու տեսանկյունից։ 

«Մեր վիճակը ցավոտ է, բայց սա է մեր իրականությունը։ Այս իրականության մեջ կարևոր մասնաբաժին ունի խաղաղ ապրելը, զարգանալը, ոտքի կանգնելը։ Դրա մեջ կարևոր դերակատարում ունի մեր սահմանների հստակեցումը, որպեսզի մենք անընդհատ սահմանային վեճ չունենանք, որպեսզի ինչ-որ մեկի մեքենային մեկը ոտքով չհարվածի և այլն։ Այդ երևույթից պետք չէ վախենալ, պետք չէ խուսափել։ Նույնիսկ եթե 1-2 տեղով էլ ցավոտ բան լինի, ավելի լավ է այդ ցավոտ խնդիրը ֆիքսել, նկատի ունենալ, որ սա է մեր սահմանը, քան ամեն օր միջադեպեր ունենալ և դրանցով զբաղվել։ Գործընթացը պետք է, որ հստակեցնենք սահմանները, որ զարգանանք այն սահմանների մեջ, որոնք փաստացի ունենք»,- ասաց Սանոսյանը։

Անդրադառնալով քարտեզներին՝ նախարարը նշեց, որ տարբեր քարտեզներ կան, սակայն հայտնի չէ, թե ո՛ր քարտեզները հիմք կընդունվեն։ 

  • Կիսվել: