հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Այդ երեք ուժերը չեն կարող և երբևիցե չեն կարողանալու Հայաստանում որևէ լուրջ հանրային աջակցություն մոբիլիզացնել. Ռուբեն Ռուբինյան

Այդ երեք ուժերը չեն կարող և երբևիցե չեն կարողանալու Հայաստանում որևէ լուրջ հանրային աջակցություն մոբիլիզացնել. Ռուբեն Ռուբինյան

«Ոչ մի գնահատական չունեմ, ուզում են հանրահավաք անեն՝ թող անեն»,- այսպես արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հարցին, թե խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ գնահատական կտա «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցությունների հրավիրած համատեղ հանրահավաքին:

Նա միաժամանակ նշեց, թե չի կարծում, որ այդ ուժերին կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել՝ երկու պատճառով:

«Առաջինը՝ չեմ կարծում, որ բոլոր խնդիրներով հանդերձ, այդ թվում՝ կորոնավիրուսի համաճարակի առաջացրած խնդրիներով, հանրության շրջանում լուրջ դժգոհություններ կան, իսկ եթե նույնիսկ այդպիսի դժգոհություն լինի, այդ երեք ուժերը չէ, որ պետք է հանրությանը մոբիլիզացնեն: Այդ երեք ուժերը չեն կարող և երբևիցե չեն կարողանալու Հայաստանում որևէ լուրջ աջակցություն մոբիլիզացնել, և դրա պատճառներն իրենք կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում կամ այլ տեղերում»,- նշեց Ռուբինյանը:

Անդրադառնալով «Հայրենիք» կուսակցությանը, պատգամավորը նշեց, թե կուսակցության մաբողջ պատմությունը խարսխված է մի դրվագի վրա. «Կար ԱԱԾ տնօրեն, որը հեռացվեց աշխատանքի և հետագայում նեղսրտած ստեղծեց կուսակցություն և սկսեց խոսել այս կամ այն ուժերի հետ համագործակցության մասին»։

Ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակման վերաբերյալ հարցադրմանն ի պատասխան՝ պատգամավորը կրկնեց նույն խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի միտքը. «Ակնհայտ է, որ «Կոնդիտատ»-ը Վանեցյանը չէ»:

  • Կիսվել: