շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այ քեզ պաշտպա՜ն. Վահրամ Աթանեսյանը Ռուբեն Հակոբյանին

Այ քեզ պաշտպա՜ն. Վահրամ Աթանեսյանը Ռուբեն Հակոբյանին

Քաղաքագետ Վահրամ Աթանոսյանը անդրադարձել է, նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությանը, ըստ որի «ՍԴ-ն այն մարմինն էր, որ իսկապես կարողացավ այս մեկ տարին կանգնել, մարդավարի պայքարել իշխող ուժի դեմ»: https://www.aravot.am/2020/06/26/1120194/?fbclid=IwAR11ze11posXLG9Z3jJtCe19j8DQ1Kpd1eK4KH9-SoUzx9SjszT1bdAwLL8

«Այ քեզ պաշտպա՜ն: Ռուբեն Հակոբյանը փաստացի հաստատում է, որ Սահմանադրական դատարանը բարձրագույն դատական ատյան չէր, այլ՝ ներքաղաքական դիմակայության կողմ: Այսինքն, սահմանադրական արդարադատություն իրականացնելու փոխարեն զբաղվում էր քաղաքական գործունեությամբ:

Իշխող ուժի դեմ պայքարել՝ նշանակում է լինել ընդդիմություն: Եթե այդպես է, իսկ Ռուբեն Հակոբյանի՝ որպես ընդդիմության ներկայացուցչի, իրազեկվածությանը կասկածելու որեւէ հիմք չկա, ապա Սահմանադրական դատարանը բոլոր անդամների լիազորությունները պետք է դադարեցվեն:

Որովհետեւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը ՍԴ դատավորին արգելում է զբաղվել քաղաքականությամբ եւ պարտավորեցնում ցուցաբերել զսպվածություն եւ չեզոքություն:
Ռուբեն Հակոբյանի գնահատականից պարզ է դառնում, որ ՍԴ-ն ամբողջ կազմով խախտել է օրենքի այդ պահանջը, վերածվել քաղաքական մարմնի եւ դիրքավորվել որպես իշխող ուժի դեմ պայքարող:

Սա, երեւի, այն դեպքն է, երբ ՍԴ –ն պիտի ասի. «Աստված իմ, ազատիր ինձ նման բարեկամից, թշնամիներիս հետ խնդիրներն ինքս կլուծեմ»»,- գրում է քաղաքագետը:

  • Կիսվել: