շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ավինյանը նոր որոշում է ստորագրել

Ավինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագրի մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն անհատույց նվիրաբերելու նպատակով ձեռք բերված դյուրակիր համակարգիչների (50 տեղ, 500 կգ քաշով, 5,420,830.00 ռուսական ռուբլուն համարժեք դրամ, ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

 

2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն»,-ասված է որոշման մեջ:

  • Կիսվել: