ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ավինյանը ԼՀԿ-ին և ԲՀԿ-ին հրավիրեց քննարկել արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագրի ստորագրումը

Ավինյանը ԼՀԿ-ին և ԲՀԿ-ին հրավիրեց քննարկել արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագրի ստորագրումը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրելու շուրջ քննարկում իրականացնելու հրավիրեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին:

Այս մասին Ավինյանն ասաց կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանի այն դիտարկմանը, որ իրենց կուսակցությունը պատրաստ է հիմա էլ մասնակցել արտահերթ ընտրություններին:

 

«Մենք գործնական քայլերի կարող ենք գնալ և նախնական փուլում քննարկել արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ հուշագրի ստորագրումը: Նույն հուշագրի ստորագրման քննարկմանն ենք հրավիրում ԲՀԿ մեր գործընկերներին, որպեսզի այդ քաղաքական հարցը վերջնականապես ինչ-որ մի որոշակիություն ստանա, որովհետև այսօր առաջին անգամ է, որ ընդդիմության կողմից նման հստակ դիրքորոշում է արտահայտվում»,- ասաց Ավինյանը:

  • Կիսվել: