չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ավինյանը խոստացավ ժամանակավորապես դադարեցնել ծառահատման աշխատանքները

Ավինյանը խոստացավ ժամանակավորապես դադարեցնել ծառահատման աշխատանքները

Մի փողոց ա մնացել, Կառավարության շենքի հետևի փողոցը: Հիմա էդտեղ ոչինչ չենք անի: Սպասում ենք ձեր ներկայացրած գիտական կարծիքին, որի հիման վրա, նորից էքսպերտիզա կանենք: Այս մասին այսօր ծառահատումների դեմ, քաղաքապետարանի մոտ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Գիտական հանրությունից եթե կա կարծիք, որ ինչ-որ հրաշքով հնարավոր է և պետք է պահպանել թեղիները, խնդրում եմ, այդ կարծիքը կցած դիմում ներկայացրեք, մենք դրա հիման վրա կսկսենք նոր պրոցես»,-առաջարկեց քաղաքապետը և խոստացավ նախքան այդ դադարեցնել կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինման աշխատանքները:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 3-ին ընդդեմ ծառահատումների բողոքի ակցիա էր կազմակերպվել քաղաքապետարանի մոտ: Ցույցին մասնակցում էր նաև Կենետրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Ցուցարարները բողոքում էին, որ կենսունակությունը կորցրած ծառերի հետ միասին հատվում են նաև առողջները:

  • Կիսվել: