հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ավարտվել են Դիլիջանի ոլորանների երկու հատվածում երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները

Ավարտվել են Դիլիջանի ոլորանների երկու հատվածում երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում ավարտվել են Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի երկու հատվածներում՝ կմ83+200-կմ84+633, կմ86+000-կմ86+500 հատվածներում (Դիլիջանի ոլորաններ) իրականացվել են երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ։

Մասնավորապես տեղադրվել են ճանապարհային նշաններ, մետաղական արգելափակոցներ, կատարվել են գծանշումներ, որոշ հատվածներում իրականացվել է ասֆալտապատում։

Կապալառուն է «Արհովշին» ընկերությունը։

️Երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացնում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։

  • Կիսվել: