Ավագի իրավունքով խորհուրդ եմ տվել Վահե Գրիգորյանին. Ֆելիքս Թոխյան
Ես Սահմանադրական դատարան եկել եմ 1997 թվականին, դա ոչ նախորդ ռեժիմի ժամանակ էր, ոչ նախորդի նախորդ, այլ նախորդի նախորդի նախորդ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին։
Նա նշեց, որ գնահատում է Գրիգորյանի մասնագիտական պրոֆեսիոնալիզմը, բայց իրավունք ունի խորհուրդ տալու վերջինիս և տվել է։
«Սա ուղղակի փաստելու համար եմ ասում։ Երբ ես եկել եմ Սահմանադրական դատարան, միակն էի, ով պապի չէի, այսօր ես դատարանում միակն եմ, ով պապի է, այդ ավագի իրավունքով ես իմ հորդորներս ասել եմ»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի որևէ նիստի չի մասնակցել, սակայն աշխատավարձ է ստանում, Թոխյանն ասաց, որ այդ հարցը պետք է հենց Գրիգորյանին ուղղել։


