չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ավաղ, խորհրդարանական ընտրություններն այս պահի դրությամբ դառնում են անխուսափելի. Աշոտյան

Ավաղ, խորհրդարանական ընտրություններն այս պահի դրությամբ դառնում են անխուսափելի. Աշոտյան

Մենք շատ լավ գիտակցում ենք, որ այս դավադիր կապիտուլյանտ իշխանությունների գործելաոճը չի նպաստելու ընտրությունների մաքսիմալ ներառական հավասար պայմանների անաչառ, իրավական գործընթացի վերածվելուն։ Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

՛՛Մենք ջանքեր ենք գործադրել առ այսօր, որպեսզի այսպիսի քաղաքական գործընթաց Հայաստանում չմեկնարկի։ Ավաղ, խորհրդարանական ընտրություններն այս պահի դրությամբ դառնում են անխուսափելի՛՛,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել ենք՝ ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի Հայրենիք կուդսակցության հետ դաշինքով։

Ինչպես նշեց Աշոտյանը՝ նման դիրքորոշման համար հիմք են հանդիսացել ՛՛ընդդիմադիր դաշտի վերջին զարգացումները, ինչպես նաև՝ կապիտուլյանտին օր առաջ գահընկեց անելու հրամայականը՛՛։

 

  • Կիսվել: