երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ, ՊՆ նախարարների, ԱԽ խորհրդի համատեղ նիստը․ Հայաստանը չի մասնակցում

Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ, ՊՆ նախարարների, ԱԽ խորհրդի համատեղ նիստը․ Հայաստանը չի մասնակցում

Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը: Այնուհետև տեղի կունենա Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ պետությունների ղեկավարների մասնակցությամբ։ 

Հիշեցնենք՝ Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ-ի այդ միջոցառումներին, սակայն դեմ չէ ընթացիկ օրակարգի փաստաթղթերի ընդունմանը։ 

Նիստում կքննարկվի Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման խնդիրները և կստորագրվի 14 փաստաթուղթ, այդ թվում՝ ամփոփիչ հռչակագիր և համատեղ հայտարարություն՝ ի պատիվ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի:

  • Կիսվել: