երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Աշտարակի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքներն ընթացքում են

Աշտարակի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքներն ընթացքում են

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Կենտրոնը, որը սպասարկելու է շուրջ 30 000 շահառուի, նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականի հոկտեմբերին:
 
Կենտրոնը մեկ հարկի տակ է միավորելու սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 ծառայությունները՝ մեկ պատուհանի սկզբունքով համայնքի շահառուներին մատուցելով հետևյալ ծառայությունները.
 
Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով (հաշմանդամության կարգեր)
 
Սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (նպաստներ)
 
Սոցիալական ապահովության տարածքային բաժին (կենսաթոշակ)
 
Զբաղվածության տարածքային կենտրոն (գործազրկություն):
 
 

  • Կիսվել: