շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Աշտարակի մի քանի ընտրատեղամասերում, Շիրակի մարզի Աշոցք, Ախուրյան, Ամասիա խոշորացված համայնքներում ՔՊ-ն հաղթում է

Աշտարակի մի քանի ընտրատեղամասերում, Շիրակի մարզի Աշոցք, Ախուրյան, Ամասիա խոշորացված համայնքներում ՔՊ-ն հաղթում է

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի մի քանի ընտրատեղամասերում, նախնական արդյունքներով, հաղթում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Այսպիսով՝


Արուճ

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 210
ՀՅԴ՝ 93
«Հայրենիք»՝ 15


Օհանավան

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 554
ՀՅԴ՝ 23
«Հայրենիք»՝ 12

Ուջան

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 650
ՀՅԴ՝111
«Հայրենիք» ՝32

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։

ՔՊ-ն նախնական արդյունքներով հաղթում է նաև Շիրակի մարզի Աշոցք, Ախուրյան, Ամասիա խոշորացված համայնքներում:
 
Շիրակի մարզի Աշոցք, Ախուրյան, Ամասիա խոշորացված համայնքներում քվեարկության նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջին տեղում է: Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը: 
 
Նա նշում է, որ Արթիկ խոշորացված համայնքում հաշվարկը դեռևս շարունակվում է։

 

  • Կիսվել: