ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Աշտարակի կամարի մոտ 26-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է քարե պարսպին և շրջվել

Աշտարակի կամարի մոտ 26-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է քարե պարսպին և շրջվել

Արագածոտնի մարզում, այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 06։00-ից 06։30-ն ընկած ժամանակահատվածում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Սամվել Մնացականյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակի կամարի տակ՝ քաղաքի մուտքի սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին և կողարջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

  • Կիսվել: