հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու. Փաշինյան

Աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու. Փաշինյան

Կորոնավիրուսի համաճարակը ամբողջ աշխարհում բերել է տնտեսական և սոցիալական բարդություններ, և կառավարությունների ամենամեծ մարտահրավերը այդ բարդություններից բխող անհրաժեշտ որոշում կայացնելն էԱյս մասին կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցության ժամանակ Կառավարությունում հայտարարել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահին աշխարհում կա կորոնավիրուսի 1,119,000 հաստատված դեպք, արձանգրվել է 59,245 մահ և 229,338 մարդ առողջացել է, Հայաստանում ևս շարունակվում է նոր դեպքերը և այս պահին կա 770 դրական ախտորոշված դեպք, 7 մահ, 43 մարդ առողջացել է»,- ասաց նա:

Վարչապետը նշեվ, որ չի կարող պնդել, որ այս պահի դրությամբ կարողացել են տեղորոշել բոլոր այն քաղաքացիներին, որոնք ունեն այս պայմաններում աջակցության կարիք։ Նրա խոսքով՝ կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության:

«Այսօր Կառավարության աշխատանքը երկու հիմնական մասի է բաժանվել, առաջին մասը պարետատան գործունեությունն է, որի առաջ երբեմն իրար հակասող խնդիր է դրված, առաջին՝ վարակի տարածումը կանխելը և երկրորդը՝ օր առաջ պայմաններ ստեղծել, որ հիմնարկներ, ձեռնարկություններ հնարավորություն ունենան աշախտել և ավելի շատ տնտեսական դաշտ բացվի։ Մենք գիտենք, որ կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով ախատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և Կառավարությունը պետք է խթանի աշխատատեղերի ստեղծմանը»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ երկրորդ ուղղությունը սոցիալական, տնտեսական աջակցության միջոցառումների մշակումն է և կապիտալ ծախսերի խթանումը:

«Հայաստանում միշտ խրոնիկ ծախսերի թերակատարման պրակտիկա է եղել  բայց նոր իրավիճակում համաճարակային պայմաններում կապիտալ ծախսերի արդյունավետ իրագործումը առանձնահատուկ նշանակություն է ստանում։ Մենք սկսում ենք քննարկել մեր վարկային ծրագրերի կատարման ընթացքը, որովհետև այս պահի դրությամբ ՀՀ-ում կա 1 միլիարդ 300 միլիոն դոլարի վարկային միջոցներ, որոնք ծախսված չեն և ամեն ինչ պետք է անենք, որ այդ ծախսերը լինեն արդյունավետ»,- ասաց նա:

  • Կիսվել: