ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աշխատանքից ազատվել է վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետը

Աշխատանքից ազատվել է վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Արտաշես Խալաթյանին ազատել է վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Արտաշես Արտավազդի Խալաթյանին 2021 թվականի սեպտեմբերի 24-ից ազատել վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետի (06-24-Ղ3-1) պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։

Նշվում է, որ ազատման հիմք է ծառայել անձնական դիմումը։ Խալաթյանը այս պաշտոնում նշանակվել էր հունիսի 7-ին։

  • Կիսվել: