շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Առուշանյանը Փաշինյան-Ալիև հանդիպումից դրական ակնկալիքներ չունի

Առուշանյանը Փաշինյան-Ալիև հանդիպումից դրական ակնկալիքներ չունի

Բոլոր խնդիրները լուծվում են միայն սրի միջոցով, երկրորդ տարբերակ չկա, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ խոսելով այն մասին, թե ինչպես է պատկերացնում երկրում առկա խնդիրների լուծումը։

Նա անդրադարձավ նաև կան Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպմանը և խոսեց իր ակնկալիքների մասին. ՛՛Այսքան խնդիրները, Արցախի մեծ մասի հանձնումը տեսնելով՝ ոչ մի դրական բան։ Աշխարհը պետք է իմանա, որ մենք պատրաստ ենք կռիվ տալ և պաշտպանել մեր հայրենիքը։ Մենք մեր ապրելու բարոյական իրավունքը պետք է ձեռք բերենք։ Համաշխարհային պատմության մեջ ես դեպք չգիտեմ, որ գրիչով կամ խնդրելով հարց է լուծվում, հարցը լուծվում է զենքով՛՛:

 

 

  • Կիսվել: