երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արթուր Վանեցյանը դիմել է ոստիկանապետ Վահե Ղազարյանին և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին

Արթուր Վանեցյանը դիմել է ոստիկանապետ Վահե Ղազարյանին և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին

Համոզված ենք, որ այսօր լինելու է ամենաբազմամարդ հանահավաքը, որն իրականացրել է ընդդիմությունը վերջին շրջանում: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Օրինապահ մարմիներըը հայտարարություններով են հանդես եկել, որ իբրև ցուցարարները անցնելու են օրենքի սահմանները և մեր խաղաղ ցույցերը վերածվելու են անկարգությունների, լինելու է կռիվ. կրակոցներ և այլն: Ուզում եմ Ձեզ հստակ ասել, որ մեր կողմից որևէ նման մտադրություն չկա: Մենք համոզված ենք մեր ժողովրդի ուժի մեջ: Համոզված ենք, որ մեր ժողովուրդը այսօր՝ ժամը 16:00 դուրս է գալու հանրհավաքի և ժողովրդի այն քանակը, որը դուրս է գալու փողոց լինելու է յանպիսին, որ մենք շատ արագ կարողանալու ենք հաջողել և հասնել մեր առջև դրված առաջին նպատակին. ժողովրդի ճնշման ներքո իշխանությունների հրաժարականը: Մենք այս պայքարը սկսել ենք ապրիլի 17-ին»,- ասաց նա:

Դիմելով ժողովրդին Ազգային ժողովի խմբակցության ղեկավարն ասաց.

«Հարգելի ժողովուրդ, խնդրում եմ չտրվեք սադրանքների: Մենք Հայաստանում հայերի հետ որևէ խնդիր չունենք: Հայի հայի դեմ մենք չենք հանելու և պայքարում ենք անվտանգ երկիր ունելու համար: Որևէ պարագայում և որևէ դեպքում մենք սադրանքի չեն տրվում ու ապօրրինի գործողություն չենք անելու, բայց դա չի նշանակում, որ չենք լինելու վճռական: Մենք օգտվելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր գործիքներից: Մենք ապացուցելու ենք, որ շատ ենք, կանք և համաձայն չենք այս իշխանությունների կողմից վարվող քաղաքականության հետ»,- ասաց Վանեցյանը:

Պատգամաորը դիմեց նաև իրավապահ համակարգի մարմիններին.

«Ուզում եմ դիմել ոստիկանապետ Վահե Ղազարյանին և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին: Պարոյանք գեներազլներ, դիմում եմ Ձեզ որպես պահեստազորի գեներալ և իմ պատրաստակամությունն եմ հայտնում աջակցելու Ձեզ՝ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: Այն հանցագործությունների մասին է խոսքը, որոնց մասին դուք ազդարարել եք ձեր հայտարարություններում»,- վստահեցրեց նա:

  • Կիսվել: