կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Արթուր Վանեցյանն իրականում պետք է դատվի հանցավոր անգործության համար. Սաֆարյանը՝ Լևոն Քոչարյան-ԱԱԾ արձագանքի մասին

Արթուր Վանեցյանն իրականում պետք է դատվի հանցավոր անգործության համար. Սաֆարյանը՝ Լևոն Քոչարյան-ԱԱԾ արձագանքի մասին

Եթե ուզում եք իմանալ՝ Արթուր Վանեցյանն իրականում պետք է դատվի հանցավոր անգործության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ այն արձագանքին, որն ուղղված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կոչին։

Լևոն Քոչարյանն իր գրառմամբ հորդորել էր ԱԱԾ-ին գտնել այն կեղծ օգատերերին, որոնք սոցցանցերում թշնամանք և վիրավորանք են տարածում իր հոր և նախկին իշխանությունների վերաբերյալ, ինչին ԱԱԾ արձագանքել էր և պաշտոնական հաղորդագրություն տարածել։

Հանրային խորհրդի նախագահը, մասնավորապես, նշել է․

«ԱԱԾ-ն կարողանում է Քոչարյան Լևոնի "ահազանգով" անմիջապես հայտնաբերել ու բռնել ֆեյսբուքյան օգտատերերին․․ Ուրախ եմ։ Բայց մի հարց Վանեցյանին ու իր իրավահաջորդին․․․ Երբ իրեն ու իր իրավահաջորդին հաղորդումներ էի ուղարկում այլ սպառնալիքների վերաբերյալ, դա թողնում էին միայն Ոստիկանության 6-րդ վարչության կիբերհանցագործությունների բաժնի վրա․․․ Իմ վրա հարձակված նարկոբարիգներին "չհետևելը", որոնք սոցիալական ցանցերում չէին էլ թաքցնում հետքերը, դա արդեն իրենց գործը չէր․․․ Դա նրանից է, որ այս համակարգերը դեռ նախկիններինն են, ժողովրդինը չեն․․․

Եթե ուզում եք իմանալ՝ Արթուր Վանեցյանն իրականում պետք է դատվի հանցավոր անգործության համար»։

Նշենք, որ Լևոն Քոչարյանն ԱԱԾ-ին էր դիմել հետևյալ լուսանկարի առնչությամբ՝

  • Կիսվել: