Արթուր Վանեցյանի՝ սպայի պատիվը թույլ չի տա, որպեսզի նա լռի. Հրայր Թովմասյան
Ես չեմ ցանկանում միջամտել քննչական գործողություններին, ինչ-որ բաներ ասել, անել։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
«Ես այդ պրոցեսների մասին չեմ խոսում»:
Հարցին, թե առավոտյան որ ժամին են քննիչներն այցելել իրենց տուն, ինչպես են նրանք վարվել, արդյո՞ք տեղյակ պահել են խուզարկության մասին, Թովմասյանը նշեց, որ այդ մասին պետք չէ խոսել.
«Նախ այդպիսի բան չկա, որ նախօրոք հայտնեին խուզարկության մասին: Ես չեմ ուզում այդ ամբողջին անդրադառնալ: Ցավոք դուք տեսնում եք այս պրոցեսի միայն 10 տոկոսը: Նախկին ԱԱԾ տնօրենը (Արթուր Վանեցյանը) դրա մասին ակնարկն արել է: Ես վստահ եմ, որ նրա՝ սպայի պատիվը թույլ չի տա, որպեսզի նա լռի այդ ամենի մասին: Թե երբ է սկսվել իմ մասով պրոցեսը, ինչ են խոսել, ինչ է եղել, կդառնա հանրության սեփականությունը: Եթե մինչ հիմա ես լռում եմ այս մասին, դա միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված»: