չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արծվիկ Մինասյանն  առաջարկում է կառավարության հետ հարցուպատասխանից հետո գերիների հարցով լսում անցկացնել ԱԺ-ում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է կառավարության հետ հարցուպատասխանից հետո գերիների հարցով լսում անցկացնել ԱԺ-ում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութան քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկում է այսօր կառավարության հետ հարցուպատասխանից հետո գերիների հարցով լսում անցկացնել ԱԺ-ում:

«Նկատի առնելով երեկվանից գերիների, անհետ կորածների հարազատների պահանջներն ու վրդովմունքն ու այսօր էլ նաև Ազգային ժողովի հարակից տարածքում մեր հայրենակիցների հավաքը՝ առաջարկում ենք կոնսենսուսով որոշում կայացնել կառավարության հետ հարցուպատասխանից հետո լսում անցկացնել ու հրավիրել Նիկոլ Փաշինյանին, Պաշտպանության նախարարին, Արտաքին գործերի նախարարին, ԱԱԾ տնօրենին, ինչպես նաև գերիների հարազատաներին ու հնչեցվող հարցերին պատասխաններ տալ», - հայտարարեց Մինասյանը:

Նա նշեց, թե սա կարևոր է նաև, որովհետև բազմաթիվ հարցեր, որոնք հնչեցնում են գերիների հարազատները, շատ իրական հնարավորություն է, որ այստեղ այդ հարցերին պատասխաններ տրվեն:

Հիշեցնենք՝ նախօրեին ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտել էր իր իսկ առաջարկած «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկումը:

  • Կիսվել: