հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արտաշատի ոստիկանության մոտից բերման են ենթարկվել  Արթուր Դանիելյանն ու Հայկ Մամիջանյանը

Արտաշատի ոստիկանության մոտից բերման են ենթարկվել Արթուր Դանիելյանն ու Հայկ Մամիջանյանը

Ոստիկանւթյան Արտաշատի բաժնի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին ակցիա իրականացնողներից մի քանիսին, որոնց թվում էր «Ադեկվադ» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Այս մասին տեղեկանում ենք Մամիջանյանի ֆեյսբուքյան գրառումից, որում ասվում է․

 

«Հենց նոր բերման ենթարկվեցի Արտաշատի քաղմասի դիմացից (որտեղ բերել էին մեր ընկերներին) իբր սոցիալական հեռավորություն չպահելու համար: Կանգնած էի դիմակով ու բոլոր կանոնները պահպանելով: Ընդ որում` շատ հետաքրքիր, նպատակային ինձ մոտեցան կանգնած բազմաթիվ մարդկանցից»:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

  • Կիսվել: