կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Արտակարգ իրավիճակներով պայմանավորված՝ COVID 19-ի բոլոր պատվաստանյութերն օգտագործվում են. նախարար

Արտակարգ իրավիճակներով պայմանավորված՝ COVID 19-ի բոլոր պատվաստանյութերն օգտագործվում են. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործման հնարավորությանը: 

Նախարարը նշեց, որ արտակարգ իրավիճակներով պայմանավորված` COVID 19-ի բոլոր պատվաստանյութերն այս պահին օգտագործվում են, և Հայաստանը տվել է այդ օգտագործման հնարավորությունը:

«Պատվաստանյութերի՝ այս պահին որպես այդպիսին գրանցում չի իրականացվում, որովհետև դրանք դեռ երրորդ փուլի մեջ են, և օգտագործման թույլտվություն կա: Օրենքն ունի մի քանի մեխանիզմ: Այդ մեխանիզմներից մեկն էլ արտակարգ իրավիճակներում թույլտվությունն է, որպեսզի պատվաստանյութն օգտագործվի, և այդ թույլտվությունը տրված է»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ բոլոր պատվաստանյութերը, որ կավարտեն կլինիկական հետազոտությունների երրորդ փուլը, ինչ-որ փուլում ավարտական գրանցման վկայական կստանան: 

Նախարարը նաև նշեց, որ այս գիշեր Հայաստան ներկրված «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15 հազար խմբաքանակի համար վճարվել է 19 դոլար:

  • Կիսվել: