ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արտակարգ դրությունը կերկարաձգվի․ Վարչապետ

Արտակարգ դրությունը կերկարաձգվի․ Վարչապետ

Արտակարգ դրությունն առնվազն ևս մեկ անգամ կերկարաձգվի։ Այս մասին պարետատան նիստից հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրավիճակն ինքը բերում է լուծումների, սակայն մենք մյուս կողմից հասկանում ենք, որ չենք կարող անվերջ արտակարգ դրությունը երկարացնել: Եթե ամեն ինչ այսպես գնա, ըստ ամենայնի, առնվազն մեկ անգամ արտակարգ դրությունը կերկարացնենք, բայց նաև արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կփորձենք կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում գործիքներ ունենանք արտակարգ իրավիճակների ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարել»,- ասաց Փաշինյանը: 

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ավարտվում է արտակարգ դրության երկարաձգման երրորդ ժամկետը:

Փաշինյանը հորդորեց քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, պահապանել սոցիալական հեռավորություն, ախտահանել և հաճախակի լվանալ ձեռքերը:

«Մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ, ընդհակառակը՝ տուգանքներով և տուգանքների մասին տեղեկատվության բարձրաձայնմամբ ուզում ենք քաջալերել քաղաքացիներին, որ կրեն դիմակ, մանավանդ որ դրա էֆեկտիվությունն արդեն միջազգայնորեն ապացուցված փաստ է: Մենք այսօր վստահ կարող ենք ասել, որ դիմակների որակյալ կրումով, սոցիալական հեռավորությամբ և ձեռքերի պարբերական ախտահանումով կարող ենք այս իրավիճակը հաղթահարել»,- նշեց վարչապետը:

  • Կիսվել: