չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արտահերթ ընտրությունները չպետք է լինեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ․ Վազգեն Մանուկյան

Արտահերթ ընտրությունները չպետք է լինեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ․ Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյանն իր թիմով Վանաձորում հանդիպում է քաղաքացիների հետ: Այստեղ նա խոսեց նաև արտահերթ ընտրությունների մասին՝ հայտարարելով, որ դրանք չպետք է լինեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, քանի որ դա նշանակելու է իշխանության վերաարտադրություն:

Նա նշեց, որ պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որն էլ անցկացնելու է այդ ընտրությունները:

«Եթե ընտրությունների ժամանակ իմանաք, որ ինչ-որ մեկին փող են տվել ու նա փողով է ձայնը տվել, գլուխը տվեք ջարդեք, կամ եկեք ինձ ասեք, եթե վարչապետ լինեմ: Մենք պետք է անցկացնենք մաքուր ընտրություն:

Հնարավոր է, որ ընտրության ժամանակ սխալվենք, ամեն մարդ սխալական է, կարող է ես ընտրեմ այն մարդուն, որին պետք չէ, սակայն դա կլինի իմ սխալը, ոչ թե գումարով կամ ադմինիստրատիվ ճնշմամբ պարտադրված քայլ»,-ասաց նա:

  • Կիսվել: