ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արտահերթ նիստեր խորհրդարանում

Արտահերթ նիստեր խորհրդարանում

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է քննարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ զեկույցի քննարկման համար մարտի 24-ին խորհրդարան կգան և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին կմասնակցեն արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու իրավական հարցերով մշտական ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Զեկույցում արտաքին մարտահրավերներին ամենամեծ տեղն է հատկացված և հենց առաջին նախադասությունում կարդում ենք. «2022 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը:

Աշխարհաքաղաքական խորացող անկայունությունը, աշխարհակարգի և միջազգային անվտանգության ոլորտում ակնհայտ դարձող անորոշություններն ու լարվածություններն ավելի են սրում Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության սպառնալիքները», – գրված է զեկույցում: Մենք տեղեկացանք, որ տնտեսական հարցերի հանձնաժողովն էլ արտահերթ նիստ կգումարի մարտի 27-ին: Այնտեղ առողջապահության հարցերի փոխնախարար Լենա Նանուշյանը կներկայացնի մի նախագիծ, որը վերաբերում է արտադրական կանեփին:

Մասնավորապես, ամրգարվելու է, որ արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման եւ մեծածախ առեւտրի լիցենզիա ունեցող տնտեսավարող սուբյեկտները լիցենզավորման կարգով սահմանված տարածքներում պետք է ապահովեն տեսաձայնագրող սարքերի առկայությունը, ինչպես նաեւ տեսաձայնագրող սարքերի ձայնագրությունների պահպանումը առնվազն 6 ամիս ժամկետով՝ վերահսկողության շրջանակներում վերահսկողություն իրականացնող պետական մարմինների պահանջով այն ներկայացնելու համար:

  • Կիսվել: