շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արսեն Թորոսյանը` կորած տատիկի դիակի մասին

Արսեն Թորոսյանը` կորած տատիկի դիակի մասին

Այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խոսելով կորոնավիրուսից մահացած 82-ամյա տատիկի դիակի կորելու պատճառների մասին, նշեց, որ տեղի է ունեցել շփոթմունք ճանաչման պրոցեսում, ինչպես նաև դիերի տեղափոխման պրոցեսում։

«Հարազատը ճանաչել է իր հարազատի դին, բայց իրականում այդպես չի եղել, եւ հետո նրանք ներողություն են խնդրել, որ սխալ մարդու դի են ճանաչել»,- ասաց նա:

Լրագրողներից մեկը խնդրեց անդրադառնալ նաեւ Դիլիջանի քաղաքապետարանի՝ «Ֆեյսբուք»-ում հրապարակած ցուցակին, ըստ որի՝ մարդիկ կորոնավիրուսով վարակված են, սակայն ո՛չ թեստավորվել են, ո՛չ դիմել են բժշկի: Թորոսյանն ասաց, որ այդ մասին առաջին անգամ է լսում եւ մանրամասները կճշտի:

Մյուս հարցին՝ ինքը ժամանակ ունի՞ այս պայմաններում քաղաքական հայտարարություններ անելու, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Այո՛, ես ունեմ ժամանակ՝ հետեւելու բոլոր քաղաքական գործիչների գործունեությանը, գնահատական տալու եւ միշտ ունենալու եմ, խնդրում եմ այդ հարցն էլ չտալ»: Թորոսյանի կարծիքով՝ իր քաղաքական հայտարարությունները հանրությանը չեն վրդովվեցնում:

  • Կիսվել: