ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արսեն Թորոսյանը պատասխանել է Իվետա Տոնոյանին

Արսեն Թորոսյանը պատասխանել է Իվետա Տոնոյանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանին, որը նրան խորհուրդ էր տվել կորոնավիրուսային իրավիճակից ելքեր գտնել, ոչ թե ԲՀԿ-ին վերագրվող փաստաթղթեր տարածել։

«Գիտե՞ք, ինչ գործ ունի առողջապահության նախարարը և միաժամանակ ՔՊ վարչության անդամը օրինականության հաստատման հետ:

Այն, որ այդ ապօրինությունների, հարկեր չվճարելու, պետությանը վնաս պատճառելու, ընտրությունները կեղծելու արդյունքում մեր ոլորտը այնքան է թերֆինանսավորվել, որ մարդիկ իրենց առողջական հարցերը չեն կարողացել լուծել և ընտրություններին նայել են «ձայն գնող բարերարների» և յուր կատարածուների ձեռքերին, որ պետպատվերով վիրահատվեն կամ էլ դեղի փող ստանան մի քանի հազար դրամի չափով:

Եվ հիմա է, որ այդ ամենը պետք է վերադարձվի պետական բյուջե, ապօրինություն գործածներն էլ պատժվեն օրենքի ողջ ուժով, որ այլևս ոչ ոքի մտքով չանցնի նման բան:

Հ.Գ. իսկ ի՞նչ կասեք կից մեկնաբանության մասին հարգելի հայրենակիցներ, որը վերաբերում է նախորդ «հաշվետվությանը»«․- գրել է նա։

  • Կիսվել: