կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին:
Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ Հայաստանի առողջապահության ոլորտում ծագած հրատապ կարիքները պահանջում են քայլեր ձեռնարկել` ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքների և կորոնավիրուսային համավարակի հաղթահարմանը:

«Ես շատ շնորհակալ եմ հրավերին արագ արձագանքելու համար, քանի որ իրավիճակն է այդպես պահանջում: Անշուշտ, տեղյակ եք Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակից՝ կապված Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետ: Ինչպես գիտեք, առողջապահության նախարարությունը կազմակերպում է Արցախում վիրավորված քաղաքացիական անձանց, Հայաստան տեղափոխված քաղաքացիների ամբողջական բժշկական օգնությունը: Միաժամանակ, հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր երկրում, պետք է շարունակենք պայքարը նաև այս ուղղությամբ», – նշել է նախարարը:

 

Կողմերը քննարկել են առողջապահական ոլորտում ծագած հումանիտար խնդիրները, կարծիքներ փոխանակել այս ուղղությամբ երկրների միջև փոխգործակցություն ծավալելու առնչությամբ:
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել հնարավոր ջանքեր գործադրելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների միջև հումանիտար կարիքների հասցեագրման ուղղությամբ հնարավոր փոխգործակցությունը խթանելու համար»:

 

  

  • Կիսվել: