չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Առողջացած անձանց թիվը գրեթե կրկնակի անգամ գերազանցում է նոր հիվանդների թիվը․ Վարչապետ

Առողջացած անձանց թիվը գրեթե կրկնակի անգամ գերազանցում է նոր հիվանդների թիվը․ Վարչապետ

Այսօր առաջին անգամ առողջացած անձանց թիվը գրեթե կրկնակի անգամ գերազանցում է նոր հիվանդների թիվը, իսկ մահացածության ցուցանիշը 70-ից բարձր տարիքային խմբում է գրանցվում: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հնարավորություն ունենք ջարդելու հիվանդության ողնաշարը», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ապրիլի 13-ին 685 թեստ է իրականացվել, որից դրական արդյունքով՝ 28-ը:

Ըստ նրա՝ այսօր  ունենք 786 ակտիվ դեպք․ «Այսինքն՝ ակտիվ դեպքերի որոշակի նվազում կա: Մենք նաեւ 2 մահվան դեպք ենք ունեցել, սակայն այստեղ էլ կարեւոր է նշել մահացածության շեմը, որը 70-ից բարձր տարիքային խմբում է», - ասաց նա:

Վարչապետը խոսեց նաև ռիսկերի մասին, քանի որ պարետի որոշմամ թույլատրվել են որոշակի տնետսական գործունեության տեսակներ: «Ես կոչ եմ անում, հորդորում եմ գործատուներին հատուկ միջոցառումներ ձեռնարկել: Եղանակները լավանում են, իսկ դա կարող է լավ անդրադառնալ համավարակի տարածումը կանխելու վրա», - ասաց նա՝ հավելելով, որ տեսչական մարմինները ուսումնասիրություններ կիրականացնեն այն գործատուների շրջանում, որտեղ աշխատանքները սկսվում են՝ պարզելու համար, թե ինչ միջոցառումներ են իրականացվում:

«Լավ լուրերից պետք է ոչ թե մեր զգոնությունը թուլանա, այլ պետք է մեր զգոնությունը եռապատկվի, քառապատկվի»,-նշեց Փաշինյանը։

  • Կիսվել: