հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավորին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավորին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին՝ երկրի ազգային տոնի՝ Գահակալության օրվա կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Մարոկկոյի միջև համագործակցությունը կարձանագրի զգալի առաջընթաց՝ ի շահ երկու ժողովուրդների:

Նախագահը Մուհամմադ Վեցերորդին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Մարոկկոյի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: 

  • Կիսվել: