շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
 Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 4-ին մի շարք օրենքներ է ստորագրել։ Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ա.Սարգսյանը ստորագրել է.

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը,

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքները,

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը,

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով ՀՀ-ում հեռախոսային խոսակցությունների վերահսկման, օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն այսուհետ ապահովելու են ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև ոստիկանության համակարգում գործող օպերատիվ տեխնիկական ստորաբաժանումները: Նշված միջոցառումներն իրականացվելու են օպերատիվ կամ քննչական մարմինների միջնորդությամբ՝ դատարանից թույլտվություն ստանալուց հետո:

  • Կիսվել: