շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արմեն Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը քննարկել է Իրանի դեսպանի հետ

Արմեն Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը քննարկել է Իրանի դեսպանի հետ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին և քննարկել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։
 
Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեության ընթացքում կնպաստի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:
Կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձել են կատարել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին:
 
«Այդ համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները»,– ասված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: