հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արմեն Գրիգորյանն ու լիտվայի նախագահի խորհրդականը պայմանավորվել են համագործակցել կեղծ լուրերի դեմ պայքարի շրջանակներում

Արմեն Գրիգորյանն ու լիտվայի նախագահի խորհրդականը պայմանավորվել են համագործակցել կեղծ լուրերի դեմ պայքարի շրջանակներում

Մարտի 31-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Լիտվայի Հանրապետություն այցի շրջանակներում հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ: ԱԽ քարտուղարը ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային խնդիրների կարգավորման վերաբերյալ:

Կարևորելով Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները՝ կողմերն ընդգծել են դրանց նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև կեղծ տեղեկատվության ռիսկերը և ԱԽ քարտուղարն մանրամասն ներկայացրել է հերքող փաստեր Հայաստանի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին:

Կողմերը պայմանավորվել են համագործակցել կեղծ լուրերի դեմ պայքարի շրջանակներում:

  • Կիսվել: