կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արմեն Գրիգորյանը և Դերեք Հոգանը կարևորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների շարունակականությունը

Արմեն Գրիգորյանը և Դերեք Հոգանը կարևորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների շարունակականությունը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 5-ին ԱՄՆ այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ:

Քննարկվել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ներառյալ տնտեսական համագործակցության հեռանկարները: Կողմերը կարևորել են տարածաշրջանային անվտանգության պահպանումը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների շարունակականությունը, ինչպես նաև Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար միջազգային մեխանիզմի ստեղծումն ու ԼՂ հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը:

  • Կիսվել: