շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Կառավարության որոշմամբ Արմեն Ղուլարյանն այսօր նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ:

Նշենք, որ մինչ այդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ղուլարյանն ազատվել էր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից:

«Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Գիտակցում եմ պատասխանատվության աստիճանը, համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում կոմիտեի աշխատակազմի, մասնագիտական հանրության, ինչպես նաև պետական համակարգի իմ գործընկերների աջակցությամբ կկարողանանք իրականացնել կոմիտեի վրա դրված բոլոր պարտականությունները»,- ասաց Ղուլարյանը:

  • Կիսվել: