շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արմեն Գևորգյանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ

Արմեն Գևորգյանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ

Հաջորդ շաբաթ նախատեսվում են քննարկումներ ԵԱՏՄ անդամ երկրների պետական գնումներին մասնակցության և շուկաների հասանելիության արդի հիմնախնդիրների վերաբերյալ:

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, տեղեկանումե նք ԱԺ կայքից։

Կոպիրկինը նշել է նաև, որ քննարկումների ժամանակ կանդրադառնան նաև 2020-2025 թթ. խոշորագույն արդյունաբերական շինարարության ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին։

«Արմեն Գևորգյանը կարևորել է հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը։ Նա ընդգծել է նաև երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջև համագործակցության անհրաժեշտությունը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են Եվրասիական տնտեսական համագործակցության հետ կապված խնդիրները:

 

  • Կիսվել: