շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ կալանքի տակ

Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ կալանքի տակ

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ կալանքի տակ։ Նման որոշում կայացրեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։
Նշենք, որ Աշոտյանի համար երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ ընդդիմադիր գրեթե բոլոր պատգամավորները` 30 պատգամավոր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունից։

  • Կիսվել: