Արման Թաթոյանը Կաթողիկոսի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել է Իտալիա
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Կաթողիկոսի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել է Իտալիա։ Այս առնչությամբ Թաթոյանը գրել է․
«Մեկնարկել է այցս Իտալիա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակության կազմում:
Նախատեսված է իմ մասնակցությունը մի շարք հանդիպումների, այդ թվում՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, ինչպես նաև «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով բարձրաստիճան համաժողովին:
Այցի ընթացքում տեղի կունենան նաև իմ մասնակցությամբ քննարկումներ Իտալիայի խորհրդարանում, ինչպես նաև մի շարք միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ»: