ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արման Բաբաջանյանը հայտարարել է միավորում ստեղծելու մասին

Արման Բաբաջանյանը հայտարարել է միավորում ստեղծելու մասին

Ես հեղափոխական չեմ, չեմ եղել, բայց նաև չեմ կարող չլինել այդ հեղափոխության պաշտպանը։ Այս մասին հեղափոխության օրակարգով քաղաքական հավաքի ժամանակ հայտարարել է Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Հավաքի ժամանակ նա հայտարարեց միավորում ստեղծելու մասին:

Բաբաջանյանը կոչ արեց հավաքի ներկաներին համախմբվել գաղափարախոսական ընդհանրությունների շուրջ, որպեսզի կարողանան հեղափոխական փոփոխություններ անել:

Ըստ Բաբաջանյանի` հեղափոխությունը վտանգում են ոչ միայն նախկինները, այլ նաև ներկա իշխանության ներկայացուցիչները: Նրա խոսքով՝ անցած 1,5 տարում իշխանության քայլերում չեն եղել հեղափոխական փոփոխություններ:

 

  • Կիսվել: