շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արման Աբովյանը հայնտել է, թե ինչու չեն մասնակցել ԱԳ նախարարի հետ փակ հանդիպմանը

Արման Աբովյանը հայնտել է, թե ինչու չեն մասնակցել ԱԳ նախարարի հետ փակ հանդիպմանը

Մենք չունենք ոչ մի ընդհանուր օրակագ իշխանությունների հետ նաև այդ դաշտում, որովհետև այն ապաշնորհ, անգրագետ քայլերը, որ մենք տեսնում ենք դիվանագիտական դաշտում առհասարակ, պարզապես մեզ չեն թողնում ոչ մի հնարավորություն ինչ-որ բան լսել կամ քվեարկել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՆՀԿ-ական Արման Աբովյանն՝ անդրադառնալով արցին, թե ինչո՞ւ այսօր չմասնակցեցին ԱԳ նախարարի հետ փակ հանդիպմանը։

Աբովյանը պնդեց՝ ՀՀ իշխանությունը շարժվում է այն օրակարգով, որը իրեն պարտադրում  են Ադրբեջանը և Թուրքիան։

«Փորձում են նաև հակառուսական տրամադրություններ գեներացնել, ինչը վտանգավոր և թշնամական է, որովհետև այն մարդիկ, ովքեր հակառուսական տրամադրություններ են փորձում գեներացնել, կամ թուրք են կամ թուրքի նախագիծն են փորձում իրականացնել»։

Ինչ վերաբերվում է  ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությանը, Աբովյանն ասաց․

«Ռուսաստանը կրկին ցույց տվեց Հայաստանի հանրությանը, որ Նիկոլ Փաշինյանը կամ չի տիրապետում իրավիճակին կամ մանիպուլյացիաներ է անում։ Նա հստակ ասում է՝ բոլոր փոխզիջումային գործընթացները պետք է իրականացվեին, երբ հասկանալի կլիներ Արցախի կարգավիճակի հարցը լուծելու մեխանիզմը կամ հենց կարգավիճակի հարցը։ Դրանով Պոպովը դիվանագիտական ապտակ տվեց ՀՀ իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին։ Պոպովը շատ հստակ ասաց՝ այս պարագոյւմ Նիկոլ Փաշինյանը ստում է և չկա կարգավորման պլատֆորմ, թե մեկ է պետք է տրվեր»։

  • Կիսվել: