երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արգենտինայի նախագահը հայ համայնքին նամակ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Արգենտինայի նախագահը հայ համայնքին նամակ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հայ համայնքին նամակ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:

«Ինչպես քաջատեղյակ եք, Արգենտինայի Հանրապետությունն ընդունել է թիվ 26.1999 օրենքը, որով յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հռչակվել է «Հանուն ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի գործողության օր»՝ ի նշանավորումն այն ցեղասպանության, որի զոհը դարձավ հայ ժողովուրդը, այն ոգով, որ նրանց հիշատակը դառնա ներկայի քայլերի և մեր ապագայի նպատակների մասին մշտական դաս:Անկասկած, այդ կոտորածները հարատև հետք թողեցին հազարամյա հայ ժողովրդի վրա:

Գիտեմ, որ ձեզնից շատերը սիրում Արգենտինան, ինչպես նաև իր նախնիների մշակույթը, ավանդույթները և հիշատակը: Այսօր միասին ենք հիշում այդ ողբերգությունը:Այս ցավալի օրը ցանկանում եմ ձեր կողքին լինել այն ըմբռնմամբ, հարգանքով և համերաշխությամբ, որոնցով միշտ եմ արել: Ընդունե՛ք իմ սրտանց և եղբայրական գրկախառնությունը»,-նշել է նա:

  • Կիսվել: