շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արևմուտքին դուր չի գալիս ՀԱՊԿ անդամ երկրների ինքնիշխանության ապահովման քաղաքականությունը. Վոլոդին

Արևմուտքին դուր չի գալիս ՀԱՊԿ անդամ երկրների ինքնիշխանության ապահովման քաղաքականությունը. Վոլոդին

Արևմուտքին դուր չի գալիս նրանց (ՀԱՊԿ անդամ երկրների-խմբ․) ինքնիշխանության ապահովման քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Երևանում կազմակերպության ԽՎ խորհրդի նիստում։ 

Այդ իսկ պատճառով, ըստ Պետդումայի նախագահի, ՀԱՊԿ-ն արտաքին միջամտությունից պաշտպանելու է մասնակից երկրների կատարած ընտրությունը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը ճնշում են գործադրում ՀԱՊԿ երկրների վրա։

«Կազմակերպության արդյունավետությունը հաստատել է նաև Ղազախստանում տարեսկզբին իրականացված խաղաղապահ գործողությունը։ Ելնելով այս փորձից՝ անհրաժեշտ է բարելավել խաղաղապահ ներուժը»,- ընդգծել է Վոլոդինը։

  • Կիսվել: