երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ադրբեջանը գործում է ԼՂ-ում՝ իր տարածքում, սակայն կարևոր է ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը». ՌԴ Պետդումայի խոսնակ

«Ադրբեջանը գործում է ԼՂ-ում՝ իր տարածքում, սակայն կարևոր է ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը». ՌԴ Պետդումայի խոսնակ

Իրավական տեսանկյունից Ադրբեջանը գործում է Լեռնային Ղարաբաղում՝ իր տարածքում։ Սակայն այսօր կարևոր է ապահովել տարածաշրջանում բնակվող խաղաղ բնակչության անվտանգությունը և նրանց իրավունքների հարգումը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Նիկոլ Փաշինյանը համաձայնել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է. ելնելով այս որոշումներից՝ իրավական տեսանկյունից այսօր Բաքուն գործում է իր տարածքում։ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Ադրբեջանի ներքին խնդիրն է: Միևնույն ժամանակ կարևոր է, որ այնտեղ ապրող խաղաղ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովվեն՛՛:

 

  • Կիսվել: