հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եկեք մշակենք Երևանում խորհրդի նիստ անցկացնելու հնարավորությունը. ՀԱՊԿ ԽՎ նախագահ

Եկեք մշակենք Երևանում խորհրդի նիստ անցկացնելու հնարավորությունը. ՀԱՊԿ ԽՎ նախագահ

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) առցանց նիստում առաջարկել է քննարկել Երևանում ՀԱՊԿ Մշտական խորհրդի հաջորդ նիստի անցկացման հնարավորությունը:

Նա, մասնավորապես, ասել է. «Հաշվի առնելով, որ Հայաստանը նախագահում Է ՀԱՊԿ-ում, կարելի էր նիստն անցկացնել Երևանում։ Եկեք մշակենք Երևանում խորհրդի նիստ անցկացնելու հնարավորությունը»:

Հիշեցնենք, որ այսօր Վյաչեսլավ Վոլոդինն ընտրվել էր ՀԱՊԿ ԽՎ նախագահ։ Նիստում, որպես նախագահող երկրի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի թեկնածությունն առաջարկել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում: Քվեարկության արդյունքներով Վոլոդինն այդ պաշտոնում ընտրվել է 3 տարի ժամկետով:

  • Կիսվել: