երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արևմուտք-Փաշինյան-Ալիև եռյակը փորձում են թաղել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը․ Շարմազանով

Արևմուտք-Փաշինյան-Ալիև եռյակը փորձում են թաղել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը․ Շարմազանով

Նման բովանդակությամբ ԵՄ միջնորդությունը Փաշինյանից ոչ պակաս աղետալի է Արցախի համար։ Գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Արեւմուտք-Փաշինյան տանդեմն ու Արեւմուտք-Փաշինյան-Ալիեւ եռյակը հետեւողականորեն փորձում են թաղել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը։

Նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մի քանի անգամ կիրառվում է Լեռնային Ղարաբաղ եզրույթը՝ որպես սուբյեկտ։

2022-ի գարնանից նախաձեռնված արեւմտյան սեպարատ միջնորդության արդյունքում նախ Լեռնային Ղարաբաղ եզրույթը դուրս եկավ շրջանառությունից,հետո ՝ինքնորոշման իրավունքը վերափոխվեց արցախահայերի իրավունքներ անհասկալի ձեւակերպմամբ,դրանից էլ հետո Պրահայում Նիկոլը ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս,Բրյուսելում էլ՝ Շառլ Միշելը ազդարարեց  դրա մասին եւ այսպես շարունակ։

Նման բովանդակությամբ Արեւմտյան միջնորդությունը Փաշինյանից ոչ պակաս աղետաբեր է Արցախի համար։

  • Կիսվել: